00:00:00

Մենք չենք նախաձեռնել պատերազմը, բայց այս պատմության վերջը կգրվի Իրանի ձեռքով. Կառավարություն

09:22, 13 հունիս 2025 Աշխարհ

Իսրայելի վերջին ավիահարվածի կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում կտրուկ դատապարտել է Թել Ավիվի գործողությունները և հայտարարել պատասխան քայլերի սկիզբը։

«Մենք չենք նախաձեռնել պատերազմը, բայց այս պատմության վերջը կգրվի Իրանի ձեռքով»,-Irna-ի փոխանցմամբ՝ նշված է Կառավարության հայտարարության մեջ։

Իրանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Իսրայելը չէր կարող հարձակումն իրականացնել առանց ԱՄՆ-ի համակարգման և թույլտվության։

«Այսպիսով, ԱՄՆ կառավարությունը, որպես այս ռեժիմի գլխավոր հովանավոր, պատասխանատու է նաեւ Սիոնիստական ​​ռեժիմի արկածախնդրության վտանգավոր հետեւանքների համար»,-նշել է Արաղչին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր