Ներքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել այսօր Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ տեղի ունեցած դեպքի մասին։
Նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ծեծկռտուք է եղել, որի ընթացքում, ըստ նախնական տվյալների, մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացել:
Քրեական վարույթ է նախաձեռնվել, կա ձերբակալված։