Այսօր՝ հունիսի 7-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադե-Մամիկոնյանց փողոցների խաչերուկին հարակից բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնել՝ նշելով, որ 3 օր է՝ այդ խաչմերուկում տիրում է գարշահոտ վիճակ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն անարգանքի սյունին են գամել պատասխանատուներին՝ ասելով.
«3 օր է՝ դիտահորերից կեղտաջուրը դուրս է թափվում, հասնում մինչև Կոմիտասի պողոտա, Լամբադա կամուրջ, անգամ Արաբկիրի եկեղեցու դիմաց, իսկ պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկում, որպեսզի խնդիրը լուծեն:
Էլ չենք ասում, որ խաչմերուկի հարակից տարածքում նաև Արաբկիր բժշկական կենտրոնն է, ուսումնական հաստատություններ կան, սննդի ու առևտրի տաղավարներ, ու սրա հիմնական պատասխանատուն ով է՝ չգիտենք:
Ում դիմում ենք՝ մեկը մյուսի վրա է գցում, թաղապատերանը՝ «Վեոլիա ջրի», «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի, ու դրա արդյունքում ամբողջ խաչմերուկն ու դրան հարակից Կոմիտասի պողոտան ու Լամբադա կամուրջն էս վիճակում են»: