00:00:00

Ավտովթար՝ Երևանում․ Բաղրամյան պողոտայում բախվել են «BMW 750Li»-ն և մարդատար «Գազել»-ը

08:54, 07 հունիս 2025 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։55-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արման Փ․-ի վարած «BMW 750Li» և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում է «Գազել»-ի վարորդի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր