00:00:00

Բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ը

08:34, 07 հունիս 2025 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Րաֆֆու փողոցի շրջադարձի հատվածում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Toyota»-ն հաշվառված է եղել Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր