00:00:00

Ապարանում «Toyota RAV4»-ը կոտրել է բնակչի փայտե ցանկապատը․ վիրավորներից մեկը 9-ամյա տղա է

16:58, 06 հունիս 2025 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Ապարան քաղաքի Խաչատուր Աբվոյան-Ծաղկունյաց փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota RAV4» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը 9 տարեկան տղա է, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվ են գործել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների  հերթապահ խումբը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, իսկ բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի հողամասի փայտե ցանկապատը և հայտնվել բնակչի տակ հողամասում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր