Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արտաշեսյան փողոցում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 33-ամյա Վլադիմիր Հ․-ն իր վարած «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դարն ապրած ամբողջությամբ չորացած ծառին, տապալել այն, ապա երկաթե սյանը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: