00:00:00

Գյումրիում 19-ամյա տղան հանհարծամահ է եղել

14:16, 31 մայիս 2025 Պատահարներ

irakanum.am-ի տեղեկություններով Գյումրիում երիտասարդ տղան հանկարծամահ է եղել։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Մայիսի 31-ին, գիշերը 2:30-ին ահազանգ է ստացվել, որ Շչեդրինի փողոցի տներից մեկում 2006 թվականին ծնված  տղան մտել է լոգասենյակ եւ չի արձագանքում դռան թակոցներին։ Փրկարարները հայտնաբերել են հանկարծամահ եղած տղային»,- ասաց Սարգսյանը, հավելելով, որ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել։

Նշենք, որ այդ պահին երիտասարդը տանը եղել է մոր հետ եւ վերջինս է ահազանգ տվել։
ՆԳՆ-ից հայտնեցին, որ կազմված փաստաթղթերը փոխանցվել է քննչական կոմիտե։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր