00:00:00

Խոշոր վթար Աշտարակի խճուղում․ 7 երեխայի տեղափոխել են հիվանդանոց

17:30, 28 մայիս 2025 Պատահարներ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «ՎԱԶ 2107» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները, «Mitsubishi»-ն հարվածից  բախվել է նաև շինության պատին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, բոլորը՝ անչափահասներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

 Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր