00:00:00

Իրանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

16:39, 27 մայիս 2025 Պատահարներ

Իրանի Կոհգիլույեի և Բոյեր Ահմադի նահանգներում մայիսի 27-ի առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 4,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Դեհդաշտ քաղաքում՝ 10 կմ խորության վրա, տեղական ժամանակով ժամը 04:14-ին։

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր