00:00:00

Թիվ 49 երթուղու ավտոբուսն ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել պարսպին, ապա կոտրել գազատարը և հայտնվել զրուցարանում

14:13, 26 մայիս 2025 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» ավտոբուսի վարորդը Կորեայի ձորում շրջանցիկ թունելի փողոցում՝ դիսպետչերական կետում, կայանել է ու իջել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Քիչ անց ըստ վարորդի հայտարարության, ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել բնակչի տան բետոնե պարսպին, կոտրել մի քանի գազախողովակների հենասյուներ, ապա գազատար խողովակը, ինչից սկսվել է գազի արտահոսք ու դարձյալ մոտ 200 մետր առաջ ընթանալով բախվել է բնակչին պատկանող սեփական տան ալյումինե պարսպին և հայտնվել զրուցարանի մոտ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանգազ» և Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի Արաբկիր ծառայության աշխտակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել կարճ ժամանակում վթարված գազախողովակը և խողովակասյուները փոխարինելու գործին, ինչից հետո գազամատակարարումը տներին կվերականգնվի:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակցիները՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր