00:00:00

Վաղարշապատ քաղաքում հրդեհ է բռնկվել, քաղաքացիներին տարհանել են

17:20, 24 մայիս 2025 Պատահարներ

Մայիսի 24-ին, ժամը 16:50-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 17:16-ին: Այրվել են խոհանոցի (մոտ 12 քմ) կահույքը և պատուհանը։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք:

Փրկարարները շենքից տարհանել է երկու քաղաքացու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր