00:00:00

Արտակարգ դեպք Կապանում. այրվող մեքենան բախվել է այլ մեքենաների, կան տուժածներ

20:19, 22 մայիս 2025 Պատահարներ

Մայիսի 22-ին, ժամը 18:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի «Խուստուփ» թոնրատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատրից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շահումյան փողոցում ընթացքի ժամանակ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով սրահում հրդեհ է բռնկվել, այնուհետև ավտոմեքենան բախվել է կայանած «Hyundai» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։42-ին, մարվել՝ 18:50-ին։ Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի սրահը՝ մասամբ։

Փրկարարները հոսանքազրկել են Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը, կատարել հովացման և ճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր