00:00:00

Արագածոտնի մարզում բախվել են Toyota Corolla-ն և Iveco բեռնատարը․ կան վիրավորներ

20:15, 21 մայիս 2025 Պատահարներ

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 55 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Անդրեասյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Դավիթ Գաբրիելյանի վարած «Iveco» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր