00:00:00

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Մեծ Մասրիկ գյուղի համանուն գետից դուրս են բերվել հոր և որդու մարմինները

15:29, 21 մայիս 2025 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի համանուն գետում խեղդված քաղաքացիներ կան: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գետից դուրս բերվածները մահացածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Արթուր Առաքելյանը և 23-ամյա Սարո Առաքելյանը:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս հայր ու որդի էին, ովքեր նշված գետի ափամերձ հատվածում ձկնորսությամբ են զբաղվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր