00:00:00

Պայթյուն է որոտացել Տավուշի գերեզմաններում

17:12, 18 մայիս 2025 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10:45-ի սահմաններում Այգեձոր բնակավայրի գերեզմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել կայանված «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայում։

Ըստ նախնական տեղեկությունների՝տուժածներ չկան։

Պարզվել է, որ պայթել է ավտոմեքենայի գազաբալոնը, ինչից հրդեհ է բռնկվել և ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև մոտակայքում գտնվող 4 գերեզմանաքարեր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր