00:00:00

Հայր ու որդի մեկ օրվա տարբերությամբ վրաերթի են ենթարկվել նույն վայրում

17:26, 25 մարտ 2025 Պատահարներ

Այսօր՝ մարտի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

 

Կայքի տեղեկություններով,  վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կայքի տեղեկություններով վրաերթի ենթարկվածը երեկ, նույն վայրում վրաերթի հետևանքով մահացածի հայրն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր