00:00:00

Սպանություն է տեղի ունեցել Երևանում

18:40, 17 մարտ 2025 Պատահարներ

Այսօր  սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել երկու քաղաքացու, որոնցից մեկը՝ մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 19 շենքի մոտից։  

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, հագուստ։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր