00:00:00

Պուտինն ԱՄՆ-ում ՌԴ դեսպան է նշանակել

10:26, 06 մարտ 2025 Աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Դարչիևին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան նշանակելու մասին։ 

Դարչիևը 2005-2010 թվականներին եղել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ, 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի հունվարը եղել է Կանադայում Ռուսաստանի դեսպանը։

Ամերիկյան կողմը ագրեմանի տրամադրման վերաբերյալ ռուսական կողմին դիվանագիտական նոտա է փոխանցել փետրվարի 27-ին՝ Ստամբուլում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր