00:00:00

«Կնստենք, հանգիստ կպայմանավորվենք» Լուկաշենկոն Թրամփին, Պուտինին ու Զելենսկուն հրավիրել է Մինսկ՝ բանակցելու, Կրեմլում դա լավագույն տարբերակն են համարել

18:50, 05 մարտ 2025 Աշխարհ

Կրեմլը հայտարարել է, որ Մինսկը համարում է լավագույն վայրը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների միջև եռակողմ բանակցությունների համար։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսպես է արձագանքել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, որում  նա պատրաստակամություն է հայտնել հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները կազմակերպել Մինսկում։

Լուկաշենկոն ավելի վաղ ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին ասել էր հետևյալը ․

«Խնդրեմ, թող գան, Բելառուսի սահմանից մինչև Կիև 200 կմ է։ Համեցեք։ Հենց այստեղ էլ կնստենք, կբանակցենք՝ հանգիստ, առանց աղմուկի  կպայմանավորվենք։ Փոխանցեք Թրամփին՝ ես նրան սպասում եմ Պուտինի և Զելենսկու հետ։ Կնստենք ու հանգիստ կպայմանավորվենք, եթե իրոք ցանկանում եք, որ պայմանավորվենք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր