Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է արագ և հաջող ավարտվել, եթե պահպանվի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի քաղաքական կամքը։ Այս մասին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
«Անցնելու երկար ճանապարհ կա, քանի որ ահռելի վնաս է հասցվել երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրին, բայց եթե պահպանվի երկու առաջնորդների՝ նախագահ Պուտինի և նախագահ Թրամփի քաղաքական կամքը, ապա այս ճանապարհը կարող է ավարտվել բավականին արագ և հաջողությամբ»,- ասել է նա։