00:00:00

Սլովակիան չի աջակցի Ուկրաինային ոչ ֆինանսական, ոչ ռազմական առումով

17:43, 01 մարտ 2025 Աշխարհ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկիի միջև տեղի ունեցած լեզվակռիվը, հիշեցրել է, որ Բրատիսլավան հանդես է գալիս Կիևի և Մոսկվայի միջև անհապաղ հրադադար հաստատելու օգտին: 

Սլովակիան պնդում է, որ պետք է անհապաղ հրադադարի գնալ․ «Դրան դեմ են նախագահ Զելենսկին և ԵՄ շատ երկրներ», - գրել է նա՝ սոցիալական ցանցերում։

Ֆիցոն հիշեցրել է, որ մտադիր չէ ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Նա կրկին կողմ է արտահայտվել, որ աշխարհում հստակ կոչ անեն Կիևին վերականգնել Ուկրաինայի տարածքով դեպի Սլովակիա և Արևմտյան Եվրոպա գազի տարանցումը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր