00:00:00

Դուք երբեք մենակ չեք մնա. մի շարք երկրների ու կառույցների ղեկավարներ աջակցել են Զելենսկիին

09:46, 01 մարտ 2025 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լարված բանակցություններից հետո եվրոպական մի շարք կառույցների ու երկրների ղեկավարներ X-ի իրենց էջերում աջակցություն են հայտնել Զելենսկիին ու Ուկրաինային: Զելենսկին իր էջում կիսվել է այդ գրառումներով՝ շնորհակալություն  հայտնելով աջակցության համար:  

«Կա ագրեսոր՝ Ռուսաստանը, կա հարձակման տակ գտնվող ժողովուրդ՝ Ուկրաինան։ Մենք բոլորս ճիշտ էինք 3 տարի առաջ՝ օգնելով Ուկրաինային և պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի նկատմամբ և շարունակելու ենք դա անել»,–գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: 

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ուկրաիներեն գրառմամբ վստահեցրել է՝ կշարունակեն աշխատել Զելենսկիի հետ՝ հանուն արդար և կայուն խաղաղության:  «Եղեք ուժեղ, համարձակ, անվախ: Դուք երբեք մենակ չեք մնա, հարգելի նախագահ Զելենսկի»,–գրել է Կոշտան:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր