00:00:00

Թրամփի և Իլոն Մասկի որոշմամբ աշխատանքից ազատվել են ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային գործակալության հարյուրավոր աշխատակիցներ

13:59, 15 փետրվար 2025 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է աշխատանքից ազատել ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային գործակալության հարյուրավոր աշխատակիցների (NNSA), որոնք պատասխանատու են միջուկային զենքի մշակման, պահպանման և ոչնչացման համար, հայտնում է Defense One-ը։

Խոսքը 300 աշխատակցի մասին է։  NNSA-ի հարյուրավոր աշխատակիցների կրճատման որոշումը ընդունվել է՝ հիմք ընդունելով Իլոն Մասկի ղեկավարած պետական ​​կառավարման արդյունավետության վարչության (DOGE) առաջարկությունը։

CNN-ի տվյալներով էլ՝ աշխատանքից ազատվածների շաքում են NNSA-ի աշխատակիցներ, որոնք  աշխատել են այն օբյեկտներում, որտեղ արտադրվում է միջուկային զենք, ինչպես նաև NNSA-ի ներկայացուցիչներ, որոնք մարտագլխիկներ արտադրողներին են վերահսկել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր