00:00:00

«Վրացական երազանք»-ը չի ուզում լսել հասարակության կարծիքը. Զուրաբիշվիլի

19:03, 04 փետրվար 2025 Աշխարհ

 

 

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է «Վրացական երազանք»-ի հայտարարած օրենսդրական փոփոխություններին, որոնցով պետական ​​քաղաքական պաշտոնյայի հասցեին բանավոր վիրավորանքը կսահմանվի որպես վարչական իրավախախտում, գրում է aliq.ge-ն:

Զուրաբիշվիլիի գնահատմամբ` այդ փոփոխությունը վկայում է վախի մասին։ Նրա խոսքով, իշխանությունը չի էլ ուզում համբերատար լինել և չի ուզում լսել, թե հասարակությունն ինչ է մտածում իրենց մասին։

«Սա միայն ցույց է տալիս, որ նրանք այնքան վախեցած են, որ չեն էլ ուզում լսել, թե հասարակությունն ինչ է մտածում իրենց մասին, էլ ուր մնաց՝ համբերատար լինեն։ Է՜հ… ինչ դժվար է, երբ քեզ հաղթում է սեփական ժողովրդի հանդեպ վախը…», — Facebook-ում գրել է Զուրաբիշվիլին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր