00:00:00

Պատրիարք Կիրիլը ողջունել է Ռուսաստանում սատանիզմն արգելելու նախաձեռնությունը

18:02, 28 հունվար 2025 Աշխարհ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պաշտպանել է Ռուսաստանում ծայրահեղական շարժում ճանաչված սատանիզմը արգելելու  նախաձեռնությունը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Կարևոր եմ համարում Ռուսաստանում սատանայականությունը՝ որպես ծայրահեղական շարժում, արգելելու նախաձեռնությունը։  Անթույլատրելի է, որ առ այսօր  տարբեր սատանիստական աղանդներ, որոնք միջազգային ​​շարժումների անդամներ են, մեր երկրում ազատորեն ծեսեր են անցկացնում, հավաքագրում երիտասարդների, սոցիալական ցանցերում բացահայտ կերպով գրանցում իրենց խմբերը»,- ասել է պատրիարք Կիրիլը։

Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը  անցանկալի է ճանաչել The Satanic Temple միջազգային կազմակերպության գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր