00:00:00

Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»

05:10, 25 հունվար 2025 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Սոցիալական բունտի շեմին կաբինետի դուռը փակել եւ արձակուրդ է մեկնել ոչ միայն Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այլեւ նրա տեղակալներից մեկը` Լեւոն Հովհաննիսյանը։

Մեզ պատմեցին, որ Ավինյանի կաբինետի դռան մոտ վերջին օրերին կուտակումներ են եղել տրանսպորտի թանկացման հարցով, նա հոգնել է եւ որոշել է արձակուրդ վերցնել։ Նրա օրինակին է հետեւել նաեւ տեղակալը` Լեւոն Հովհաննիսյանը, թեպետ վերջինիս կուրացիայի տակ չէ տրանսպորտը։

Երեւանի քաղաքապետի խոսնակը հաստատեց այս լուրերը` Տիգրան Ավինյանն արձակուրդից վերադառնալու է հունվարի 27-ին, Լեւոն Հովհաննիսյանը երկշաբաթյա արձակուրդում է, նույնպես կվերադառնա հունվարի 27-ին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 25․ 01․ 25 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր