00:00:00

Ըստ Զուրաբիշվիլիի՝ վրաց-չինական ռազմավարական գործընկերությունը հակասահմանադրական է

20:58, 22 հունվար 2025 Աշխարհ

Վրաստանի և Չինաստանի ռազմավարական գործընկերության հռչակագիրը «հակասահմանադրական է», քանի որ 2023 թվականին` նախքան ստորագրումը, որևէ մեկը երկրում չի տեսել հռչակագրի տեքստը, այդ թվում՝ խորհրդարանը, հայտարարել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

 

Զուրաբիշվիլիի խոսքով, «այն (հռչակագրի տեքստը — հեղ.) ուղղակիորեն Չինաստան է բերել այն ժամանակվա վարչապետը (այն ժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին էր — հեղ.), և ոչ ոք դա չի տեսել մինչ ստորագրելը»։

 

«Ես վստահ չեմ, որ գոնե վարչապետը (Ղարիբաշվիլին էր-հեղ.) տեսել է դա», — հունվարի 21-ին Վաշինգտոն կատարած իր այցի ժամանակ «Ատլանտյան խորհրդի» կազմակերպած Fire Side Chat քննարկմանը ասել է Զուրաբիշվիլին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր