00:00:00

ԵԱՏՄ-ում հայտարարել են՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը մոտ ապագայում ուժի մեջ կմտնի, ընթացակարգերն ավարտվել են

14:18, 18 հունվար 2025 Աշխարհ

ԵԱՏՄ-ն և միության անդամ երկրներն ավարտել են ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ էին՝ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

 

«ԵԱՏՄ-ում ավարտվել են Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը։ Ակնկալում ենք, որ մոտ ապագայում դրանք կավարտվեն նաև Իրանում»,- նշված է հաղորդագրությունում՝ հղում անելով ԵՏՀ Առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի խոսքերին։

 

Սլեպնևը նշել է նաև, որ համաձայնագիրը կսկսի գործել առաջիկա ամիսներին։

 

Ավելի վաղ էլ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն են քննարկել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ընթացակարգերն ավարտելու վերաբերյալ հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր