Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ մոտեցումները, լրագրողներին ասել է էներգետիկայի նախարարության ղեկավար Սերգեյ Ցիվիլևը։
«Ադրբեջանի տարածքով»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ճանապարհով է անցնելու գազատարը դեպի Իրան։
«Մենք հիմա բանակցությունների վերջնական փուլում ենք՝ գնի հաստատմամբ, ծավալներն արդեն ֆիքսված են։ Բայց գինը միշտ կոմերցիոն խնդիր է։ Սա ողջամիտ փոխզիջման որոնում է, ուստի կողմերը ստաղծել են աշխատանքային խումբ և մասնագետները մշակում են գնագոյացման մոտեցում»,- հավելել է նախարարը։