00:00:00

Արարատում բախվել են Էջմիածին-Մասիս մարդատար գնացքն ու «Ford Transit»-ը. վերջինը հայտնվել է ձորակում

11:01, 28 օգոստոս 2024 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում՝ Սիս գյուղի վարչական տարածքում, բախվել են Էջմիածին-Մասիս մարդատար գնացքն ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ:  

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր