00:00:00

Շտապօգնության մասնակցությամբ ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

21:53, 09 մայիս 2024 Պատահարներ

Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Արմավիր քաղաքի Մյասնիկյան և Ջիվանու փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Հ․Հ․-ի վարած «BMW» մակնիշի և 61-ամյա Հ․ Ս․-ի վարած «JIN  BEI» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan․com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վերջինի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Ա․ Մ․-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ «JIN  BEI» ավտոմեքենան հաշվառված է Արմավիրի շտապօգնության հաշվեկշռում, իսկ վիրավորը նշած շտապօգնության բուժքույրն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր