00:00:00

Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

18:09, 27 ապրիլ 2024 Հասարակություն

Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող Newday.am լրատվամիջոցի օպերատորին։ Տեղում աշխատող լրագրողներն ամոթանք են տալիս համազգեստով անձանց․»10 հոգով հարձակվել եք մի տղայի վրա, դուք տղամա՞րդ եք»։

Հարկ է նշել, որ  լրատվամիջոցի ներկայացուցիչները ոչ մի անօրինական քայլ թույլ չեն տվել, սակայն դիմակավորված ոստիկաններն ու քրեականի աշխատող ներկայացող քաղաքացիական հագուստով անձինք խոչընդոտում էին նկարահանումը։ Միայն լրագրողների միջամտությունից հետո օպերատորին բաց թողեցին։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր