00:00:00

ԱՄՆ-ն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակներ կուղարկի Ուկրաինա․ Միլլեր

23:08, 09 մայիս 2024 Աշխարհ

ԱՄՆ-ն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակներ կուղարկի Ուկրաինա։

Այս մասին ճեպազրույցում հաստատել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ հետագա հայտարարությունները կհետևեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում», - ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե երբ պետք է սպասել Վաշինգտոնի կողմից Կիևին զենքի մատակարարման շարունակությանը:

Միլլերը չի հստակեցրել Ուկրաինայի ներկայիս իշխանությունների համար զենքի նոր խմբաքանակների անվանացանկը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր