00:00:00

Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին

15:00, 27 ապրիլ 2024 Բլոգ

ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում զինծառայողների հետ կապված իրադարձության վերաբերյալ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառմանը։ Այդ մասին հայտնում է Աբրահամյանը՝ գրելով․

«Նշել են, որ իրենք 2018-ին, կուսակցական հայտարարությամբ կոչ էին արել զինծառայողներին՝ վերադառնալու իրենց նշանակման վայր:

Վերոնշյալով ՔՊ-ում համարում են, որ իրենք չեն ողջունել զինծառայողների քայլը: Սա մոտավորապես այն իրավիճակին է նման, երբ նույն ՔՊ ղեկավարը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ողջ ուժով գոռում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ դրանից 3 տարի հետո, ուղիղ տեքստով, հայտարարում, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:

Կամ թե ինչպես էին նույն ՔՊ-ականները Աղդամն իրենց հայրենիքը հայտարարում, իսկ դրանից մի քանի տարի անց, նմանատիպ վստահությամբ խոսում  են Արցախի ադրբեջանական լինելու մասին:

Ասածս այն է, որ մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում:

Ի դեպ, եթե դուք ժամանակին դա չխրախուսեիք ու իրապես վտանգավոր համարեիք, ապա դրան համարժեք քայլեր կձեռնարկեիք, իսկ այսօր էլ խոսելու կամ գրելու առիթ չէր լինի:

Անպատժելիությունն, ըստ էության, նաև խրախուսում է: Կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչ եմ ասում և ինչ նկատի ունեմ:

Եթե 2018-ին խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների քայլը գործող օրենսդրությանը հակասող էիք համարում, անվտանգության սպառնալիք, ապա այդ ժամանակ իրավական գնահատական կհնչեր, գործընթաց կլիներ:

Իսկ դուք սահմանափակվեցիք գլխավոր գործող անձանց, պատասխանատուներին նոր պաշտոններ բաժանելով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր