Այսօր հոգիս փառավորվել է, որ ազգս Տավուշի կողքին է, իր արդար պահանջի կողքին է, Հանրապետության հրապարակում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Սրբազան հոր խոսքերից հետո շատ դժվար է խոսելը: Մենք իշխանություններին մի քանի անգամ ասել ենք, որ նման քայլի չփորձի գնալ, ճակատագրական է լինելու: Որևիցե մեկն իրավունք չունի Տավուշի գյուղերը մաս-մաս անելու՝ ասելով, որ ծառ տնկեն, որպեսզի անվտանգ լինեն: Աշխարհում չլսված բան է՝ ծառ տնկելով՝ անվտանգ լինել: Տավուշը պայքարեց, մաքառեց, մեր ժողովուրդը ցույց տվեց, թե ինչքան արժանապատիվ է»,- նշեց Մելիքյանը: