00:00:00

Թագուհի Թովմասյանը Բելգիայի փոխվարչապետին է նվիրել իր կրծքանշանը, որի վրա Հայաստանի և Արցախի դրոշն է պատկերված

16:41, 08 հունիս 2023 Բլոգ

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Բելգիայի փոխվարչապետ Դավիթ Կլարինվալին եմ նվիրել իմ կրծքանշանը, որի վրա Հայաստանի և Արցախի դրոշն է պատկերված: 


Ազգային ժողովում Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի կազմով Բրյուսելում 4 օրերի ընթացքում հանդիպել ենք Բելգիայի խորհրդարանականների, օրենսդիր մարմինների ղեկավարների հետ, բարձրացրել Հայաստանի և Արցախի շուրջ առկա իրավիճակին առնչվող հարցեր ու խնդիրներ: 


Այցի ավարտին Բելգիայի փոխվարչապետին նվիրել եմ իմ կրծքանշանը: 
«Սա Ձեր հայանպաստ գործունեությանն ի պատասխան փոքրիկ հուշանվեր է, որը կխնդրեմ՝ կրեք Ձեր կոստյումի վրա, որպեսզի Հայաստանն ու Արցախը միշտ լինեն Ձեր սրտի մոտ:

Շնորհակալություն նաև Հայաստան ու Արցախ այցելելու համար: Փորձեցի այսպես արտահայտել իմ երախտագիտությունը Ձեզ»,- հայտնել եմ պարոն Կլարինվալին՝ ընդգծելով, որ կրծքանշանն ինձ համար թանկ է, քանի որ այն կրել եմ իմ կոստյումի վրա աշխարհի բոլոր խորհրդարաններում, որտեղ բարձրացրել եմ Արցախի և Հայաստանի անվտանգային խնդիրները:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել անակնկալի համար՝ խոստանալով շարունակել մնալ Հայաստանի և Արցախի կողքին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր