00:00:00

«ՀՀ-ի նկատմամբ ոչ միայն չկիրառվեցին պատժամիջոցներ, այլև, ընդհակառակը, ոմանք նրանց միլիարդավոր դոլարների զենք տրամադրեցին անվճար». Ալիև

20:05, 24 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Եթե Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին, այդպես նա դուրս կգար Ղարաբաղից: Այս մասին օկուպացված Արցախում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսօր աշխարհի տարբեր մասերում մոլեգնում են պատերազմներ, բախումներ և հակամարտություններ: Ի՞նչ են անում միջազգային կազմակերպությունները կամ ազդեցիկ երկրներն անմիջապես. նրանք պատժամիջոցներ են կիրառում: Իհարկե, պատժամիջոցները նույնպես զգալի ազդեցություն ունեն։

Հատկապես, եթե պատժամիջոցներ կիրառվեին այնպիսի փոքր, կարելի է նույնիսկ ասել՝ աղքատ երկրի նկատմամբ, ինչպիսին է Հայաստանը, դա անպայման կդադարեցներ «օկուպացիան»։ Սակայն ոչ միայն պատժամիջոցներ չկիրառվեցին, այլև ընդհակառակը՝ ոմանք նրանց անվճար զենք տրամադրեցին, ոչ թե միլիոնների, այլ միլիարդավոր դոլարների արժողությամբ:

Հակամարտության ողջ ընթացքում «միջազգային կառույցները ճիշտ որոշումներ էին կայացնում, սակայն որևէ քայլ չէին ձեռնարկում դրանք կյանքի կոչելու համար»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր