00:00:00

ՔՊ-ական պաշտոնյան պատմում է, թե ինչպես է «չոլերում թողել» 7-ամյա արցախցի տղային (Տեսանյութ)

09:34, 08 հունիս 2023 Բլոգ

Լրագրող Բորիս Մուրազին Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.

«Ուրեմն էս ոչ բարոյական մարդու զավակը ուղիղ եթերում պատմում է, թե ինչպես է բռնության ենթարկել 7-ամյա արցախցի տղայի (իր խոսքով՝ միայն վերբալ բռնության, բայց ես չեմ հավատում) և թողել չոլերում։ Իրավապահները ոչինչ, իհարկե, չեն արել, ավելին՝ նիկոլական ժեխնյուզը այն ակտիվորեն տարածում է։ Մի քանի օր անց ոչ բարոյական մարդուց ծնված այս բիոզանգվածը դուբինկով հարվածում է էպիլեպսիայով տառապող մեկ այլ երեխայի։ Հենց այս պատճառով եմ ասում, որ այս բռնությունների հովանավորը անձամբ Նիկոլն է»։ 

Նշենք, որ Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանն այսօր ձերբակալվել է: Մինչ այդ Արագածավանի բնակիչները փակել էին ճանապարհը՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյա, Թալին խոշորացված համայնքի կոմունալի պետ Սուրեն Թորոսյանից ակցիայի վայր գալ, Արագածավան գյուղ շուրջ 40 ոստիկան էր ժամանել։ 

Բանն այն է, որ Սուրեն Թորոսյանի եւ գյուղի բնակիչ 18-ամյա Արմեն Սահակյանի միջեւ մոտ 20 օր առաջ կոնֆլիկտ էր ծագել է։ Թորոսյանը հարվածել եւ գազ էր փչել տղայի դեմքին, ով տառապում է էպիլեպսիայով։

«Երիտասարդը նրան ասել է՝ դե ջուր տուր, գնանք, ջրենք, ու մի թեթեւ հրել է: Դեպքից անցել է 20 օր, նա անցնելուց է եղել, տեսել է, որ երիտասարդը մենակ է եղել իր աշխատավայրում՝ վուլկանիզացիայում, ասել է՝ արի, խոսենք, գնացել են մի փոքր հեռու, գազ է հանել, փչել երեսին եւ մահակով գլխին է հարվածել: Երիտասարդն էլ էպիլեպսիկ հիվանդություն ունի: Նոր՝ քիչ առաջ այստեղ ոստիկանների հետ խոսելիս վատացավ, տեղափոխեցին հիիվանդանոց», - պատմել է գյուղի բնակիչներից մեկը։

Արագածավանի նախկին համայնքապետ Անդրանիկ Պապիկյանն էլ նշել է՝ ՔՊ-ական պաշտոնյան առաջին անգամը չէ, որ աղմկահարույց միջադեպի կենտրոնում է հայտնվում:

«Բացարձակ անգրագետ, բառիս բուն իմաստով՝ հայերենի տառերը չի ճանաչում, ՔՊ-ն աջակցում է, ինքն էլ հանցագործություն է անում, ոչ մի ուսում չունեցող, ոչ մի բանից չհասկացող մեկն է, հալալ է ՔՊ-ին: Ինքն արտոնյալ է իրեն պահում, դուբինկա ունի մոտը, կներեք արտահայտությանս՝ հաբրգած է իրեն պահում, ինչի պետք է ինքը բալոն իր մոտ պահի, որ մի հատ էլ երիտասարդի աչքերին փչի»,- պատմել է նա:

Պապիկյանը ասել է, որ երիտասարդի հայրը Ռուսաստանում է աշխատում, սոցիալապես ծայրահեղ վիճակում ապրող ընտանիք են:

facebook sharing button
messenger sharing button
twitter sharing button
telegram sharing button
skype sharing button
pinterest sharing button
sharethis sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր