00:00:00

Հնարավոր է մոտակա ժամանակներում Հայաստանում հեղուկ գազի իսպառ դեֆիցիտ լինի․ ԱԺ պատգամավոր

15:45, 27 ապրիլ 2023 Բլոգ

Խնդիրը չլուծելու դեպքում հնարավոր է մոտակա ժամանակներում Հայաստանում հեղուկ գազի իսպառ դեֆիցիտ լինի։

 

Ֆեյսբուքյան էջում ահազանգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․

«Հեղուկ գազի միջինացված արժեքը վերջին շրջանում 110-120 դրամ էր, իսկ այժմ բարձրացել է՝ հասնելով 180-200 դրամի։

Տեղեկացա, որ հեղուկ գազ ներմուծող բեռնատարները չեն կարողանում անարգել անցնել սահմանը, ինչի արդյունքում էլ առաջանում է հեղուկ գազի արհեստական դեֆիցիտ և թանկացում։

Նշենք, որ նախկինում հեղուկ գազ ներմուծող բեռնատարները պայմանավորված վտանգավորության աստիճանով՝ սահմանն անցնում էին առանց հերթի։

Խնդիրը չլուծելու դեպքում հնարավոր է մոտակա ժամանակներում Հայաստանում հեղուկ գազի իսպառ դեֆիցիտ լինի։

Պատկան մարմինները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի հայկական բեռնատարները կրկին կարողանան առանց խոչընդոտների ներմուծել հեղուկ գազը՝ այդպիսով վերահսկելով  և կանխելով հեղուկ գազի շարունակական թանկացումը շուկայում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր