00:00:00

Երևանցիների քվեն չստացած մեկն իրեն իրավունք է վերապահում քաղաքապետի դեր խաղալ

09:43, 11 ապրիլ 2023 Բլոգ

Երևանի ավագանին այսօր, ըստ օրենքի պահանջի, պետք է արտահերթ նիստ գումարեր, որ քաղաքապետ ընտրեր: Քանի որ «Իմ քայլն» ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրի թեկնածու և չի ներկայանա նիստին, արտահերթ նիստն անցնում է դատարկ դահլիճում: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Ինչեր ասես, որ չտեսավ, այս դահլիճը վերջին տարիներին ...

Երևանում տեղական ինքնակառավարումն իրականացնող մարմիններն երկուսն են՝ ավագանին և քաղաքապետը (ուշադրություն. ոչ թե քաղաքապետարանը, տեղակալները, այլ՝ քաղաքապետը): 
Այսպիսով, ներկայիս դրությամբ Երևանի կառավարումը մի ոտքից կաղ է՝ չունենալով քաղաքապետ:

Դե իսկ քաղաքապետի աթոռը, որը խորհրդանշում է երևանցիների ՔՎԵՈՎ վստահվված իշխանությունը դարձրել է «проходной двор». ընտրություններին չմասնակցած, երևանցիների քվեն չստացած մեկն իրեն իրավունք է վերապահում նստել այդ աթոռին և քաղաքապետի դեր խաղալ:
Բայց դա, կարծես, բացարձակ չի հուզում ոչ ոքի»,- գրել է Աբգարյանը:

Ավելի վաղ  տեղեկացրել էինք, որ Երևանի ավագանին այսօր քաղաքապետ չընտրեց, քանի որ այդպես էին պլանավորել «Իմ քայլը» խմբակցության անդամները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր