00:00:00

Կապիտալ ծախսերի թերակատարումը ավանդական է նաև Երևանի բյուջեի համար և դարձել է ամենաստաբիլ չկատարողականը․ Մանե Թանդիլյան

19:10, 10 ապրիլ 2023 Բլոգ

Կապիտալ ծախսերի թերակատարումը ավանդական է նաև Երևանի բյուջեի համար և դարձել է ամենաստաբիլ և կանխատեսելի չկատարողականը, որով էլ բացատրվում է Երևանի 2022թ․ի բյուջեում կապիտալ ծախսերի թերակատարումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Դրանցից առանձնապես աչքի են ընկնում այնպիսի ծախսերը, որոնց ցուցադրական բացումը չես անի, ասել է թե՝ բանտիկներ չես կտրտի։

Օրինակ, նախագծային աշխատանքները թերակատարվել են 23%-ով, ոռոգման ցանցի կառուցումն ու վերանորոգումը՝ 35%-ով, փողոցների և այլ կահավորում՝ 46%-ով, իսկ զբոսաշրջության զարգացման չկատարողականը թերակատարվել է ռեկորդային 86%-ով։

Դե, ո՞ւմ են պետք զբոսաշրջիկները, միևնույնն է, ընտրողներ չեն ․․․

Հատկանշական է, որ շուտով կլրանա Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման մեկ տարին։ Քաղաքային իշխանությունը խոստանում էր այն վերականգնել 2 ամսում։

Հետաքրքիր է, թե սա չկատարողականի որ հոդվածի տակ են տեղավորել, որովհետև մինչ այսօր խճուղին փլուզված է, խոստումը՝ չկատարված, երևանցիների հավատը՝ սպառված․․․», - գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր