00:00:00

Մհեր Սահակյանին բերման ենթարկելը և ձերբակալելը` ՀՀ-ից նոր տարածքներ հանձնելու թեման շեղելու հուսահատ փորձ է․ Զաքարյան

15:14, 31 մարտ 2023 Բլոգ

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի գրառումը՝ օրվա միջադեպի մասին․

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին բերման ենթարկելը և ձերբակալելը` ՀՀ-ից նոր տարածքներ հանձնելու թեման շեղելու հուսահատ փորձ է: Նույնիսկ դեմոկրատիայից հեռու Թուրքիայում մեջլիսում, ընդդիմադիր պատգամավորների հետ ծեծկռտուքներից հետո խնդիրներն արագ հարթվում են: Մեզ մոտ անպատճառ պետք է ձերբակալեն, եթե ընդդիմադիր է, իսկ ուսապարկերին ամեն ինչ կարելի է:

Անվերապահ աջակցություն եմ հայտնում Մհեր Սահակյանին, վստահ լինելով, որ նրան հասցրել են հավասարակշռությունից հանել` շոու սարքելու նպատակով:

Եթե չեն կարողանում հայ ժողովրդին և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանել, ուրեմն պետք է ինչ-որ բան հրահրեն ու շոուն ամեն գնով գլուխ բերեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր