00:00:00

Հայ պատգամավորները հանդիպել են ԵԽ գործընկերներին, անդրադարձել Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը

21:37, 18 հոկտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանի հետ Եվրոպական խորհրդարանում մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի գործընկերների հետ:

Հայ պատգամավորները հանդիպել են Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցության (S&D) արտաքին քաղաքական հարցերով համակարգող, Եվրախորհրդարանի պատգամավոր Տոնինո Պիցուլայի, արտաքին հարցերով կոմիտեի եւ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներ Կլեմեն Գրոշելի եւ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ:

Հանդիպումների առանցքում են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, քննարկել ստեղծված իրավիճակն ու ելքերը:

Առաջիկա օրերին հանդիպումները եվրոպացի գործընկերների հետ կշարունակվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր