00:00:00

Շվեյցարիայի նախագահը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

16:07, 21 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Երևանում Շվեյցարիայի դեսպանատունը հայտնել է, որ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Իգնացիո Կասիսը շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

 

Իր ուղերձում նախագահ Կասիսը վերահաստատել է, որ Շվեյցարիան մնում է հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում։
 
Նախագահն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական էսկալացիայի առնչությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց:
 
«Այս իրավիճակը պահանջում է հակամարտության երկարաժամկետ լուծում բանակցությունների միջոցով»,- նշել է Համադաշնության նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր