00:00:00

Եղիշե Կիրակոսյանի, Նենսի Փելոսիի հետ քննարկել ենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների սարսափելի խախտումները. Փալոն

14:00, 21 սեպտեմբեր 2022 Արտաքին քաղաքականություն

Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը քննարկել են Ադրբեջանի ագրեսիան:

«Այսօր հանդիպել եմ Եղիշե Կիրակոսյանի, խոսնակ Փելոսիի և Հայկական հանձնախմբի մյուս անդամների հետ։ Քննարկել ենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների սարսափելի խախտումները և Հայաստանի ջանքերը Արդարադատության միջազգային դատարանում ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում», - Twitter-ի իր էջում գրել է Փալոնը:

Մեկ այլ գրառմամբ նա հայտնել է, որ Կապիտոլիումում զրուցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ:

«Մենք քննարկել ենք Ադրբեջանի հարձակումների հետեւանքով Արցախում առաջացած հումանիտար մասշտաբային ճգնաժամը և ադրբեջանական հետագա ագրեսիայից խոցելի հայ բնակչության պաշտպանության անհրաժեշտությունը», - գրել է Փալոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր