00:00:00

Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ. համայնքապետը կոչ է անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ

20:45, 13 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների հարձակումից անմիջապես հետո Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալ դիրքերում կանգնած զինվորներին:
 
«Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում բոլորս պատրաստ ենք պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար:
 
Կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ, հետևել համայնքապետարանի և ՊՆ ցուցումներին»,- հայտնել է Արսենյանը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր