00:00:00

Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Գետափ- /Մ-2/ միջպետական ավտոճանապարհի 14կմ-ոց հատվածը

14:49, 12 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ- /Մ-2/ միջպետական ավտոճանապարհի 66-ից մինչև 80-րդ կիլոմետր հատվածի հիմնանորոգման շրջանակում իրականացվում են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման, վաքերի, մայթերի, իջատեղերի կառուցման, կամրջային անցման նորոգման և այլ աշխատանքներ։ Արդեն իսկ ավելի քան 6.5կմ հատվածում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։


Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:

Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունի 14կմ է։ Այն սկսվում է Մարտունի քաղաքից, անցնում Գեղհովիտ բնակավայրով և ավարտվում Վարդենյաց լեռնանցքում։

Նշենք, որ այս ճանապարհը կարևոր ուղի է. միմյանց է միացնում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը։

Շինաշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր