00:00:00

Հայկական կողմն ադրբեջանական դիրքերի վրա կրակ չի բացել. ՊՆ

10:37, 11 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Հայկական կողմն ադրբեջանական դիրքերի վրա կրակ չի բացել, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը` հերքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հերթական ապատեղեկատվությունը:
 
«Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,–ասված է հայտարարության մեջ:
Տեղեկացվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր