00:00:00

«STARMUS-ը ՀՀ-ի և Երևանի համար նշանավոր իրադարձություն է». Ավինյանն այցելել է Ազատության հրապարակ

13:36, 10 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրում է. «Նախօրեին Պոլիտեխնիկի ուսանողների հետ միասին մասնակցել եմ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «STARMUS» փառատոնին։ Երեկոյան այցելել եմ նաև փառատոնի գիտական ճամբար Ազատության հրապարակում։

Կարծում եմ` սա Հայաստանի և Երևանի համար շատ նշանավոր իրադարձություն է։ «STARMUS» միջազգային փառատոնը գիտության և արվեստի միախառնություն է, որի աջակցող գործընկերներից է հանդիսանում նաև Պոլիտեխնիկը։ Մեր 150 ուսանողներ մասնակցել են տարբեր դասախոսությունների, համերգների, հնարավորություն են ունեցել շփվել մարդկանց հետ, ովքեր շատ բան են արել այս աշխարհում և մեծ փոփոխությունների հեղինակներ են։

Շրջայցի ընթացքում զրուցել ենք ինչպես Հայաստան ժամանած միջազգային գիտնականների, այնպես էլ ուսանողների հետ` ի թիվս այլ հարցերի, քննարկելով նաև Պոլիտեխնիկի գիտակրթական զարգացման հեռանկարները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր